«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերն արդեն իսկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ձևավորելով համազգային համախմբման օրակարգ։ Այն ստորագրել են «Ազատություն», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Հայաքվե», «Հայաստան դաշինք», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանը ես եմ», «Ժառանգություն», «Նոր դարաշրջան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։
Այս կարևոր հանգրվանից հետո գործընթացը թևակոխում է նոր փուլ. գիտակցելով պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը՝ քաղաքական ուժերը շարունակում են միավորել ջանքերը։ Չնայած առանձին հարցերում մոտեցումների տարբերություններին՝ նախաձեռնությունը սահմանել է հիմնարար նպատակներ՝ մերժել Ալիևյան սահմանադրության պարտադրանքը, հասնել խաղաղության՝ առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների, պաշտպանել ազգային ինքնությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև վերականգնել ժողովրդավարական ազատություններն ու իրավունքները։ Ստորագրած ուժերը կոչ են անում բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին միանալ այս համախմբմանը։
Այս օրակարգի շուրջ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հանդիպել են մտավորականների հետ, ովքեր լիակատար աջակցություն են հայտնել միասնական դիրքորոշմանը։ Հավաքի մասնակիցները շեշտել են, որ այս քայլը վաղուց սպասված էր։ Երգիչ Արսեն Գրիգորյանն ընդգծել է, որ միասնականությունն այլընտրանք չունի երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու և Եկեղեցու դեմ հալածանքները կանխելու համար։
Ավելին՝ «Փաստ»-ում։





