ՀՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում արձանագրված ենթադրյալ չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Քննության տվյալներով՝ 2016-2024 թվականներին կատարվել է ենթադրյալ հանցավոր գործունեություն, որի հետևանքով ընկերությանը պատճառվել է շուրջ 64.6 մլրդ դրամի վնաս։
36 անձի նկատմամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցելու, իսկ նրանց ձերբակալելու վերաբերյալ որոշումների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ԱԱԾ-ն խուզարկությություններ էր իրականացնում Սամվել Կարապետյանի և նրա հետ փոխկապակցված անձանց բնակարաններում։ Քիչ առաջ ԱԱԾ-ն նրան բերման ենթարկեց։





