Փաշինյանի համոզելու պրոցեսն է, հիմա ինքը մեզ համոզում է․ Նարեկ Կարապետյան

4 Նոյեմբերի, 2026

 

Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։

«Փաշինյանին համոզելու պրոցեսն է, որ ընդդիմադիրներին հիմա ինքը համոզում է, մեզ հիմա համոզում են։ Ես ձեզ ասեմ՝ տասնյակ մարդկանց, հարյուրավոր մարդկանց կփորձեն կալանավորել, էլի նույն պրոցեսը կանցնենք։ Ժողովուրդը թող իմանա, որ, ժողովուրդ ջան, մեր ընդհանուր բոլորիս համար, կարելի է ասել՝ բոլորիդ համար է սա, ինչ արվում է։

Այնպես չէ, որ այս ամեն ինչը, ինչին մենք առերեսվում ենք, դա մեր ժողովրդի համար չէ․ մենք այն մարդիկ ենք, ովքեր պատ են կանգնած, որ կարողանան անցկացնել Ալիևի սահմանադրությունը։ Ալիևը կարո՞ղ է լավ բան առաջարկել հայերի համար։ Պարզ է, այնպիսի սահմանադրություն է դեմ տալու, որ թուլանանք մենք։ Մենք ենք դրա պատը, մենք ենք կրում այս ամբողջ ազդեցությունները ու ձեզ համար ենք կրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Նա նշել է, որ մանրամասները կներկայացնի ավելի...

Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով՝ նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝...

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան, այս մասին գրում է «Հետք»-ը: Նշենք, որ արդեն մի քանի ժամ է Քննչական կոմիտեում հարցաքննվում է Սամվել Կարապետյանը, իսկ բակում նրա...

Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 4-ը, 44-օրյա պատերազմի 39-րդ օրն էր։ Պարտությունից ընդամենը 5 օր առաջ, երբ պատերազմ վարողները գիտեին՝ ինչ ելք է սպառնում, մարդկանց հետ երկխոսելու, լուծում...