«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. «Փաստ»

3 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ստեփանավանը ևս մեկ անգամ դարձավ «ժողովրդավարության բաստիոնի» այն թատերաբեմը, որտեղ ցույց տրվեց, թե ինչպես է պետք տանել «ջախջախիչ հաղթանակներ»։ Իշխանական տրամաբանությունն այնքան պարզ է ու «հանճարեղ», որ կարելի է մտցնել քաղաքագիտության դասագրքերի մեջ՝ որպես «նորարարական տեխնոլոգիա». ինչո՞ւ հոգնել, քարոզարշավ անել, ժողովրդին համոզել կամ ծրագրեր ներկայացնել, եթե կարելի է ընտրություններից առաջ հիմնական մրցակցին ու իր թիմին պարզապես տանել բանտ։ Ահա և «ջախջախիչ հաղթանակի» ողջ գաղտնիքը. դատարկ ռինգում ինքն իրեն հաղթող հռչակելն, իհարկե, աննախադեպ «քաջություն» է պահանջում։

Դե, իշխանություններն էլ իրենց նախընտրական գլխավոր գործիքը դարձրել են ոչ թե քվեաթերթիկը, այլ ձեռնաշղթաները։ Հոկտեմբերի 21-ին «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում այնպիսի «օրինական» իրարանցում սարքեցին, որ 14 հոգու միանգամից մեկուսացրին, իսկ համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին ու նրա թիմակիցներին արագի մեջ տեղավորեցին կալանավայրերում ու տնային կալանքներում։ Մեկ էլ տեսար՝ մրցակիցը հանկարծ բնականոն քարոզարշավ արեց ու քվեներ հավաքեց. չէ՞ որ ավելի ապահով է, երբ թեկնածուն քվեարկության օրը ճաղերի հետևում է, իսկ դուք հանգիստ կրում եք հաղթական դափնիները։ Այդպես «ջախջախելն» ու հետո կրծքին խփելը, թե «տեսաք՝ ինչպես հաղթեցինք», մոտավորապես նույնն է, թե դատարկ ռինգում մենամարտես ու քեզ աշխարհի չեմպիոն հռչակես։

Իսկ երբ «Ուժեղ Հայաստանն» անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ու փորձեց բողոքարկել ընտրության այս «հանճարեղ» արդյունքները, իշխանական համակարգն ակնթարթորեն միացրեց իր ավտոմատ մերժման կոճակը։ Ո՞վ է տեսել սեփական «նկարած» հաղթանակն իշխանությունը չեղարկի մի դիմումով։ Ձևակերպելով այս իշխանության «արդարամտության» իրական դեմքը՝ Գոհար Մելոյանը արձանագրեց. «Դե, բնականաբար մերժեցին»։

Հիմա էլ իշխանավորները երևի հպարտացած սպասում են միջազգային գործընկերների արձագանքին. պատկերացնո՞ւմ եք՝ դրսում նստած պաշտոնյաների զարմանքը, երբ տեսնեն, որ «ժողովրդավարության» անվան տակ ընդդիմադիրներին պարզապես չեզոքացնում են ընտրություններից առաջ, իսկ հետո լուրջ դեմքով հայտարարում իրենց «ժողովրդական մանդատի» մասին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական...

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

ՀՀ իշխանությունները թշնամու օկուպացիոն ռեժիմ են, իսկ երկիրն այսօր զավթված և կառավարվում է թշնամու կողմից։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկմանը տեսակապով ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Բագրատ Սսբազանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող...