Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի ազնիվ դիվանագիտությունը։ Եթե նրանք ընտրեն ազնիվ դիվանագիտություն, մենք պատրաստ ենք համագործակցել։ Եթե նրանք մտադիր են խաբել և ռազմական գործողություններ իրականացնել, նրանք կստանան ավելի դառը և խիստ պատասխան, քան նախկինում»,-նշել է նա։
Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանի պայմանները Հորմուզի նեղուցը բացելու համար մնում են անփոփոխ։ Եթե դրանք ընդունվեն, նեղուցը կբացվի, և բանակցությունները կվերսկսվեն, հակառակ դեպքում ներկայիս իրավիճակը կպահպանվի։






