«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

2 Նոյեմբերի, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումներին ու խնդիրներին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։

Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը․ Արաղչի

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի դիվանագիտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը ընտրի ազնիվ դիվանագիտությունը։ Եթե նրանք ընտրեն ազնիվ...

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. - Ընտրություններին չկարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը, - չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև...

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։ Նրանք հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել...

Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»

Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»

Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանն առաջիկա օրերին կվիրահատվի։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրահատությունը լինելու է այս շաբաթվա ընթացքում։ «Անի Ավետիսյանի թոքերի և սրտի...