«Մենք գտնում ենք, որ այս երկու գործընթացները՝ խաղաղության պայմանագիրը և «ԹՐԻՓ»-ը, պետք է միասին ներկայացվեին խորհրդարան։ Անկասկած, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ և «ԹՐԻՓ»-ի հետ միասին ներկայացվեր, «Ուժեղ Հայաստանը» այլ կերպ կքվեարկեր։
Ինչ վերաբերում է երաշխավորներին, մենք ասել ենք, որ դրանք պետք է մեկից ավելի լինեն։ Նույն ԱՄՆ-ի պարագայում, եթե նայում ենք համաձայնագրին, ԱՄՆ-ն այնտեղ ներկայացված է որպես վկա։ Մենք գտնում ենք, որ հնարավորություն կա, որպեսզի գերտերությունները ներկայացվեն որպես երաշխավորներ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






