Հրազդանում հոսանքահարվել են տատ ու թոռ. նրանց հիվանդանոց են տեղափոխել

2 Նոյեմբերի, 2026

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհից 2 երեխայի տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ տեղափոխվածներից մեկը երեխա է, ովքեր բժշկական կենտրոն են տեղափոխվել «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենաներով։ Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Ա․ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 54-ամյա Էլլա Զ.-ն և 7-ամյա Վիկտոր Հ.-ն։

Այնուհետև Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Էլլա Զ․-ն իր թոռնիկներ Վիկտոր Հ.-ի և 6-ամյա Աննա Հ.-ի հետ Հրազդանից դեպի Հանքավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում բանջար հավաքելու ժամանակ ճանապարհի աջակողմյան դաշտամիջյան հատվածում անզգուշաբար կպել է բաց հոսանքալարին և հոսանքահարվել։ Այդ ամենը տեսնելով, տատիկը գրկել է երեխային, ինչի հետևանքով ինքը նույնպես հոսանքահարվել է։ Բարեբախտաբար, մյուս թոռնիկին ոչինչ չի պատահել։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնում

 Թբիլիսիի մետրոյի «Կայարանի հրապարակ»-ի հարակից տարածքում՝ հետիոտնային անցումում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ջոկատներն ու փրկարաները։ Բռնկման պատճառների, տուժածների կամ վնասների չափի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն ...

Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից. ԱԳՆ

Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից. ԱԳՆ

Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը...

ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին. Փեզեշքիան

ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ժողովրդի՝ իշխանության կողքին կանգնելու դեպքում հակառակորդը չի կարողանա հասնել իր նպատակներին։ Նրա խոսքով՝ Իրանը կարող է հաղթահարել արտաքին բոլոր սպառնալիքներն ու դրանց արդյունքում ավելի ուժեղ դառնալ։ «Մենք կարող ենք...

Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան

Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականը մոտենում է ավարտին, և պետք է հասկանալ, թե ինչ արդյունքներ կան բանակում մահացությունների կանխարգելման, անդառնալի միջադեպերի նվազեցման և ընդհանրապես բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի լավարկման և...