Պետք է խստացնենք տուգանքները. Ավինյանը՝ շինաղբի մասին

2 Նոյեմբերի, 2026

Մեր նախորդ շրջայցին տեսանք, որ մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք մեր աղբամանների մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ կոնկրետ մի դեպքում Բաղրամյան պողոտայում տեսախցիկներով պարզել են, թե ովքեր են այդ շինաղբը լցրել աղբամանի մեջ, և այդ մարդիկ տուգանվել են. «Սա նշանակում է, որ մենք հնարավորությունը ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, որը արգելված է։ Կարծում եմ՝ սրանից հետո իրավախախտումների նոր կազմակերպվող միավորը պետք է արձանագրի այս տեսակ խախտումներ: Այս պրոցեսը կարծում եմ՝ նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել: 30,000 դրամի տուգանք էր, բայց կարծում եմ՝ նաև տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում սա շատ համատարած երևույթ է և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,–ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա ինչ–որ մի ամսից սկսած սկսելու են նաև շինաղբի հավաքման համար որոշակի տարաներ թողնել։ Արդեն 50 հատ նման տարա գնվել է, ևս 50–ը կգնվի։

«Այսինքն Երևանում 100 տեղ մենք ունենալու ենք շինաղբ տեղափոխելու համար նախատեսված հատուկ տարաներ»,–ասաց Ավինյանը՝ հավելելով, որ դա որոշակի վճարում է ենթադրելու։

Նմանատիպ նյութեր

Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան

  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձագանքել է Փաշինյանի՝ ընդդիմության վրա ճնշումներ բանեցնելու մասին հերթական հայտարարությանը։ Գրիգորյանը մասնավորապես նշել է․ «Նման հայտարարություններն...

Հրազդանում հոսանքահարվել են տատ ու թոռ. նրանց հիվանդանոց են տեղափոխել

Հրազդանում հոսանքահարվել են տատ ու թոռ. նրանց հիվանդանոց են տեղափոխել

Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան-Հանքավան...

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ, «Ուժեղ Հայաստանը» այլ կերպ կքվեարկեր․ Աբրահամյան 

  «Մենք գտնում ենք, որ այս երկու գործընթացները՝ խաղաղության պայմանագիրը և «ԹՐԻՓ»-ը, պետք է միասին ներկայացվեին խորհրդարան։ Անկասկած, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրված լիներ և «ԹՐԻՓ»-ի հետ միասին ներկայացվեր, «Ուժեղ Հայաստանը» այլ...

Պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյան 

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը, եթե իշխանությունը Սահմանադրության այնպիսի նախագիծ...

Պեսկովն այս պահին անհնար է համարում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Պեսկովն այս պահին անհնար է համարում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը

Պեսկովը հայտարարել է, որ այս պահին դժվար թե հնարավոր լինի խոսել ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերսկսման մասին։ Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Առայժմ դժվար թե հնարավոր լինի խոսել այդ մասին։ Իրավիճակը տեղում ավելի...