ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել

30 Հոկտեմբերի, 2026

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի դիմաց հերթագրել ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում՝ նշելով, որ օրենքի խախտումներ թույլ չի տալիս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները 35-ամյա երիտասարդին հայտնաբերել, տեղափոխել են բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25 000-ից 50 000 դրամ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում հերթագրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով, իսկ ցանկացած իրավախախտում կարժանանա իրավապահների հակազդմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Պուտինի և Թրամփի միջև զրույց դեռևս նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց այս պահին նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Կրեմլը տեղեկություններ չունի նաև Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր...

Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «TikTok»-ում հերթական զեղծարարության մասին։ Մասնավորապես․ ««TikTok» սոցիալական հարթակում տարածվում են հրապարակումներ, որոնցում ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն՝...

Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն

Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դшնակահարել է 33-ամյա տղամարդուն

Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում...

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սիղնաղիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովի հետ հանդիպումներից հետո։ Կոբախիձեի խոսքով՝ քննարկվել...

«Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած»

Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած...