Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»

30 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքներով՝ Արտաշատ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստացել էր 23 729 ձայն։ Ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից ՔՊ-ի օգտին քվեարկել էր 85.6 տոկոսը։

Հենց այս ֆոնին ArmLur.am-ը ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք ունի Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, պաշտոնապես հայտարարագրված ինչ եկամուտներ է ստացել 2025 թվականին և ինչ վարկային պարտավորություններ ունի։ Նրա հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանն Արտաշատում ունի երկու հողամաս, իսկ 2025 թվականին համայնքապետարանի աշխատակազմից ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։

ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում նա անշարժ գույք ձեռք չի բերել կամ օտարել։

Տրանսպորտային միջոցներ և այլ գույք․

Հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանը 2025 թվականի սկզբին և վերջում տրանսպորտային միջոց չի ունեցել։ Նա չի հայտարարագրել նաև 4 միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող թանկարժեք գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ։

Դրամական միջոցներ․

2025 թվականի սկզբին Մկրտչյանի բանկային հաշիվներից մեկում եղել է 1,004.8 դրամ, իսկ մյուսում՝ 49,755.19 դրամ։ Տարեվերջին առաջին հաշվի մնացորդը մնացել է նույնը՝ 1,004.8 դրամ, իսկ երկրորդ հաշվինը հասել է 454,186.35 դրամի։

Կանխիկ դրամը տարվա սկզբին կազմել է 4 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ։

Եկամուտ և վարկային պարտավորություններ․

ArmLur.am-ը արձանագրեց, որ 2025 թվականին Կառլեն Մկրտչյանը Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 7 միլիոն 805 հազար 782 դրամ եկամուտ։

Նրա հայտարարագրում առկա է նաև վարկի մայր գումարի՝ 22 միլիոն 409 հազար 342.8 դրամի մնացորդ։ Հիպոթեքի առարկան Արտաշատում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերն են։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 4 միլիոն դրամ։

ArmLur.am-ը պարզեց, որ Կառլեն Մկրտչյանի կինը՝ Սերինե Գալուբյանը, հայտարարագրում նշված է որպես անհատ ձեռնարկատեր։ Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը Արտաշատի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին»։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործողությունների ընթացքը

Քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործողությունների ընթացքը

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Կարևորվել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ երկրների հետ ՀՀ քաղաքացիների շփումների, շարժունակության և կապերի...

Թուրքիայում մերժել են կարևորագույն կառույցներն ադրբեջանական դրոշի գույներով լուսավորելու՝ դեսպանատան խնդրանքը

Թուրքիայում մերժել են կարևորագույն կառույցներն ադրբեջանական դրոշի գույներով լուսավորելու՝ դեսպանատան խնդրանքը

Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Անկախության օրվա կապակցությամբ Թուրքիայի կարևորագույն կառույցներն ադրբեջանական դրոշի գույներով լուսավորելու՝ դեսպանատան խնդրանքը: Ամեն տարի Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը Անկախության օրվա կապակցությամբ դիմում էր Թուրքիայի ԱԳՆ-ին՝ խնդրելով...

Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում․ ի՞նչ է անում Հայաստանը․ վերլուծաբան

Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում․ ի՞նչ է անում Հայաստանը․ վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ  Արամ Շահնազարյանը  գրել է. «Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները Միջազգային հարաբերությունների ծայրահեղ լարվածության, դիվանագիտական խողովակների...

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Ըստ...

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10  անձ, այդ թվում՝ պաշտոնյա

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ պաշտոնյա

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ...