Ֆրանսիայում խաղաղ ցուցարարներին փորձում են քավության նոխազ դարձնել

28 Հոկտեմբերի, 2026

Ֆրանսիայի Սենատն ընդունել է բողոքի ցույցերի մասնակիցների կոլեկտիվ պատասխանատվության մասին օրինագիծը։

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը նախաձեռնությանն աջակցել է 229 կողմ և 105 դեմ ձայներով։

Օրինագիծը նախատեսում է ցույցերի ընթացքում պատճառված վնասի համար պատասխանատվություն դնել նաև այն մասնակիցների վրա, որոնք անմիջականորեն ներգրավված չեն եղել վնաս պատճառելու գործում։ Նրանցից կարող են գանձել մինչև 10 հազար եվրո։

Օրինագիծը կտրուկ քննադատության է արժանացել ձախակողմյան կուսակցությունների կողմից, որոնք կարծում են, որ այն ոտնձգություն է ցույցերին մասնակցելու ազատության նկատմամբ։ Գրում է Րիա նովոստին։

«Էկոլոգներ» կանաչների կուսակցության սենատոր Մելանի Վոժելն հայտարարել է, որ փաստաթուղթը հակասում է Սահմանադրությանը, իսկ խաղաղ ցուցարարներին փորձում են քավության նոխազ դարձնել։

Այժմ փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի կեսերից։ Այդ ժամանակ Փարիզի արվարձանների ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բարելավել ուսման պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել էին նաև գների աճից դժգոհ բնակիչները, իսկ ցույցերը տարածվել էին երկրի այլ շրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած համազգային ցույցն էր, որն ուղեկցվել էր անկարգություններով և ջարդերով։ Թալանչիները կողոպտել էին խանութները, կոտրել ցուցափեղկերը, հրկիզումներ իրականացրել և բախվել ոստիկանության հետ։ Պաշտոնական տվյալներով՝ ցույցին մասնակցել էր շուրջ 550 հազար մարդ։

Նմանատիպ նյութեր

Առաջիկայում պատասխան կձևակերպեմ․ Փաշինյանը չկարողացավ պատասխանել Աննա Գրիգորյանի հարցին

  «Դուք նախընտրական շրջանում գնացել եք ժողովրդի մոտ և նման աներկբա տեքստերով հաղորդակցվել եք ժողովրդի հետ, թե՝ մեզ ձայն պիտի տաք, որպեսզի մենք ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնություն՝ ի՞նչ անելու համար....

Ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել, ըհըն, եկեք գնանք հարաքվեի․ Արարատ Միրզոյան

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԹՐԻՓՓ նախագծի և խաղաղության պայմանգրի մասին հարցերին պատասխանելու փոխարեն Արարատ Միրզոյանն ակտիվորեն համոզում էր գնալ սահմանադրական հանրաքվեի՝ նշելով, թե դա ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու մեթոդ կարող է...

Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին փնտրում են

Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին փնտրում են

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու...

ՔՊ-ականները նեղվել են, որ ընդդիմությունը Փաշինյանին հարց չի տալիս

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը որոշեց Անահիտ Ավանեսյանի փոխարեն հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, քանի որ ընդդիմությունը նրան հարցեր չէր տալիս։ «Այս հարցուպատասխանն ինձ դրդում է, պարո՛ն վարչապետ, ձեզ...

Մեղավորը հիմա էլ տգիտությունն է․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողը հնչեցնում է Փաշինյանի չկատարած խոստումներից 10-ը։ Մեկը ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների վերացման մասին էր, մյուսը՝ արագաչափերը հանելու, մյուսը քաղաքացու՝ «տուգանքի...