ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, վարման կարգով քննարկման առիթ դարձավ պատգամավորների բառապաշարը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննադատում էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ նրա անունը չտալով և փոխարենը նրան «սուբյեկտ» անվանելով։
Ի պատասխան՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ՔՊ-ականներին կոչ արեցին ուշադրություն դարձնել նաև իրենց թիմակիցների բառապաշարին՝ մասնավորապես հիշատակելով Վահագն Ալեքսանյանին և ակնարկելով Տարոն Չախոյանին՝ վերջինիս անունը նույնպես չնշելով։
Մանրամասները՝ տեսանյութում։


