Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, 25-օրյա վարժական հավաքների մեկնեց քաղաքացի Օնիկ Հարությունյանը։ Թվում է, թե նորմալ է, զինկոմիսարիատից ուղարկել են ծանուցում, պարտավորվում է նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Սակայն քաղաքացի Օնիկ Գասպարյանի դեպքն ուշագրավ է։ Նրա նկատմամբ կա քրեական գործ, մեկից ավելի։ Իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է այն քաղաքացիների շրջանակը, որոնք չեն կարող զորակոչվել վարժական հավաքների։ Այդ ցանկում են նաև քրեական հետապնդման ենթարկվող անձինք։
Այսինքն՝ եթե քաղաքացին գտնվում է քրեական հետապնդման ներքո, օրենքը նախատեսում է նրան վարժական հավաքների զորակոչելու սահմանափակում։
Իսկ ինչո՞ւ կա նրա նկատմամբ քրեական հետապնդում։ Պատճառները քաղաքական են, Վաղարշապատի ընտրություններում ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ կոնֆլիկտ։
Օնիկ Հարությունյանը ակտիվ բլոգեր է և՝ ընդդիմադիր, ուրեմն պատահական չէ, որ քրեական հետապնդման է ենթարկվում։
Ըստ երևույթին, հենց վարժական հավաքի հրավիերլն էլ է պայմանավորված այդ հանգամանքով։
«Ինձ համար պատիվ է լինել առաջնագծում, պաշտպանել իմ հողն ու ջուրը, բայց կուզենամ հանրությունը տեղյակ լինի, որ ինձ ներգրավել են այդ գործում ապօրինի, իմ կարգավիճակը թույլ չի տալիս»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բլոգերը։
Այս պայմաններում հարց է առաջանում՝ կա՛մ զինկոմիսարիատում չեն ստուգել նրա իրավական կարգավիճակը, կա՛մ հասկանալի պատճառով անտեսվել է օրենքի համապատասխան պահանջը։
Եթե օրենքը տվյալ դեպքում իսկապես արգելում է վարժական հավաքների զորակոչը, ապա պետությունը պետք է պարզաբանի՝ ի՞նչ հիմքով է ծանուցագիրը տրամադրվել և ո՞վ է դրա համար պատասխանատու։
Բայց այստեղ ևս մեկ հարց է առաջանում․ եթե արդեն վարժական հավաքների մեկնած Օնիկ Հարությունյանի նկատմամբ անհրաժեշտություն առաջանա իրականացնել իր քրգործի հետ կապված գործողություններ, ինչպե՞ս է դա կազմակերպվելու։
Մյուս ուշաագրավ հանգամանքն այն է, որ բլոգերի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոց։ Այս պաարագայում ի՞նչ է լինելու, եթե վարժական հավաքների մասնակցությունը և վարչական հսկողության սահմանված կանոնները միմյանց չհամապատասխանեն։
Սրանք հարցեր են, որ ունեն պատկան մարմինների պաարզաբանման կարիքը։




