Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։






