«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն բազմաթիվ անգամ ֆուտբոլի գնդակի պես տեղից տեղ են տարել։ Բայց մենք արդեն մի անգամ հանձնաժողովում քննարկել ենք սա, ես այդ հարցը բարձրացրել էի․ լա՛վ, ի՞նչը ստիպեց ութ տարի հետո գնալ «ավելի արդյունավետ» կառավարման։ Որովհետև այդ «ավելի արդյունավետ» ձևակերպումը, իմ կարծիքով, ուղղակի գրել են, որպեսզի չասեն, թե աշխատանքն ընդհանրապես արդյունավետ չի եղել։
Ես սա համարում եմ բացարձակ ոչ արդյունավետ։ Այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որը կարող է հիմնավոր կասկածի տեղիք տալ, թե ինչու է այն այսքան ժամանակ մնացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում։ Հաշվի առնելով, որ գյուղացիները ջուր չլինելու պարագայում գնում էին գյուղապետի (հիմա՝ համայնքի ղեկավարի կամ վարչական ղեկավարի) մոտ, և բողոք էր գեներացվում․ իսկ քանի որ Ջրային կոմիտեն էլ, համայնքապետերն էլ, ցավոք սրտի, ենթարկվում են տարածքային կառավարման նախարարին, բնականաբար, դա արդյունք չէր տալու»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



