Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ուշագրավ ՏԻՄ ընտրություններ․ բազմաթիվ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր միայնակ կամ առանց լուրջ ընդդիմության։ Ընդդիմադիրների կալանավորումները, մինչև անգամ սպանության նախկին փորձն, անհետևանք չէին մնացել։
Առանձնահատուկ անդրադառնանք իշխանություններից տուժած և նրանց թիրախում հայտնված Կիրանց գյուղին։
Մի կողմ թողնելով վարչական ռեսուրսն ու ՔՊ-ի կողմից ձևավորված վախի մթնոլորտը՝ անդրադառնանք հստակ թվերին։
Կիրանցը մտնում է Իջևան խոշորացված համայնքի կազմի մեջ։ Գյուղում կա 315 ընտրող, սակայն քվեարկությանը մասնակցել է ընդամենը 155-ը։ Խոշոր ընդդիմադիր թեկնածու չկար։
Մանրամասն՝ տեսանյութում։





