Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
PJAK-ը քրդական զինված խմբավորում է, որը գործում է հիմնականում Իրանում և հանդես է գալիս քրդերի իրավունքների ընդլայնման օգտին։ Թեհրանն այն ահաբեկչական կազմակերպություն է համարում։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ իրանական ուժերն այդ օբյեկտը հայտնաբերել են խմբավորման գործունեության հետախուզական դիտարկման և դրա անդամների նկատմամբ օպերատիվ հսկողության արդյունքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ կենտրոնը ռազմավարական նշանակություն է ունեցել PJAK-ի համար. այնտեղ անցկացվել են խորհրդակցություններ և զինյալների վարժանքներ։






