Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանավորումներին։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը Հայաստանի քաղաքական դաշտի կարևոր գործիչներից մեկին մեկուսացնելու գործընթաց է։
«Եթե ավելի լայն նայենք պատճառներին, այսօր դրանցից մեկն ինքն էլ բացահայտեց։ Առաջիկայում կան քաղաքական լուրջ գործընթացներ՝ չբացառելով նաև արտահերթ ընտրությունների հնարավորությունը։ Ընտրություններից հետո սկսված անմիջական ռեպրեսիաները շատ ուղիղ կապ ունեն Հայաստանի առաջիկա ներքաղաքական և դրսից պարտադրված օրակարգերի հետ»,– նշել է Սաղաթելյանը։






