«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։
Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝ հիմնավորելու համար, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը և իր որդին՝ Սեդրակը, ևս երկու ամսով կալանավորված մնան։
Իրենք ասում են, որ կարող է նախաքննության վրա ազդեցություն ունենալ։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ նախագահ Քոչարյանը կալանավորված է այն բանի համար, որ երբ զբաղեցրել է նախագահի պաշտոնը, վավերացրել է կառավարության որոշումները։ Սահմանադրությամբ նախագահը լիազորություն և իրավունք չի ունեցել չվավերացնելու կառավարության որոշումները։ Հետո արդեն Սահմանադրությունը փոխվել է, և այդ վավերացման գործընթացը միանշանակ չի եղել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


