Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․
Նշել են․
«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»։






