«Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի ունենալով, հետո դրա հետ ի՞նչ եղավ։ Կամ՝ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, որ գնացել էր, նկարներ էր հրապարակում, ասում էր՝ «Նայեք, եկել ենք տարածքները հանձնելու»։ Հետո տարածքները հանձնվեցին։ Ես խորհուրդ կտամ այս ոճը փոխել ընդհանուր առմամբ, որովհետև մենք վատ նախապատմություն ունենք»,- այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Արարատ Միրզոյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։



