Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

21 Հոկտեմբերի, 2026

 

«Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝ ինչքա՞ն ես ծախսում, ինչքա՞ն եկամուտ ես դու քաղում։

Հիմա ավելի հիմնավորեմ իմ հարցը և ասեմ հարցի տողատակերը։ Այսօր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնափոխադրումների տարեկան ծավալը 279 հազար տոննա է։ Բաքվի Ալաթ նավահանգիստը չունի պոտենցիալ, որպեսզի շատ բեռ ընդունի։ Իր ընդունելու մաքսիմում քանակը ընդունենք երկու միլիոն տոննա։ Խնդիրը նաև այն է, որ Կասպյան մյուս կողմի երկրները չունեն այդ հնարավորությունը՝ պորտերը, որ իրենք ընդունեն այդ ամբողջը։

Հիմա, երբ որ մենք հաշվարկ ենք կատարում, որ այդ գումարը ծախսվի, որից հետո իր եկամտաբերությունը՝ հաշվարկային եկամտաբերությունը, հիմք ընդունենք 8 տոկոսը, սակագինը սահմանեմ ամենաբարձրը և ընդունեմ, որ մեկ միլիոն տոննա ապրանք կգնա-կգա, ստացվում է, որ Հայաստանի հասանելիք փողը տարեկան մի քանի հարյուր հազար դոլար է ստացվում։

Հիմա դուք կարող եք ասել, որ ես սխալ եմ։ Օքեյ, ես սխալ եմ։ Դուք ունեք հաշվարկ, որը կներկայացնեք, մենք քննարկենք, հասկանանք։ Այնուամենայնիվ, այս պրոյեկտի արդյունքում պետությունը որքանո՞վ է պարտավորվում ծախսել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Հակակոռուպցիոն...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...