Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

21 Հոկտեմբերի, 2026

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը հարց է ուղղել  Արարատ Միրզոյանին։

«Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես նախաստորագրել եմ խաղաղության համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է։ Ադրբեջանը նախապայման է դնում։ Մենք ասում ենք՝ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, այն, ինչ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, այդ մտահոգությունները փարատելու ամենակարճ ճանապարհը հենց նախաստորագրած համաձայնագիրը ստորագրել և վավերացնելն է, որովհետև այդ պայմանագրում բոլոր հարցերի պատասխանը տրվում է»,- պատասխանել է Միրզոյանը։

«Մենք այս հարցում չենք կիսում Ադրբեջանի մոտեցումը, Ադրբեջանն էլ ասում է՝ շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում։ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության մասով հիմա ոչինչ չի բանակցվում, ուրիշ բան, որ հրապարակային իրենց մտքում կա այդ հարցը։ ՀՀ-ն ասել է, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղն ու ժամը, այս մոտեցումը հիմա էլ է կիրառելի, մենք պատրաստ ենք ստորագրել, իսկ իրենք այլ կոնտեքստում են տեսնում»,- հավելել է Միրզոյանը

Նմանատիպ նյութեր

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...