Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Փոխանցում է Ռիա նովոստին։
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց վերջին զրույցի ընթացքում շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը՝ մարդկային կորուստները կանխելու համար։
Նա նաև ընդգծել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության վերականգնմամբ։
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ իրեն հետաքրքրում են ճգնաժամի վերաբերյալ գնահատականները։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել իրանական ճգնաժամի կարգավորմանը։
Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին «դիզելային վառելիքի գործարքի» վերաբերյալ որոշման համար։
Հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է։ Ուիթքոֆը Ռուսաստան է ժամանել Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից հետո՝ ռուսական կողմին փոխանցելու խաղաղության նոր առաջարկները։




