Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։
Երկրի խոշոր քաղաքներում բռնկված զանգվածային բողոքի ակցիաները և ուսանողական ցույցերը սպառնում են վերածվել լայնամասշտաբ քաղաքական ճգնաժամի։
Փողոց դուրս եկած հազարավոր երիտասարդներ, ուսանողական միություններ և քաղաքացիական ակտիվիստներ պահանջում են իշխանություններից անհապաղ պատասխանատվություն ստանձնել բնապահպանական, տնտեսական և կառավարման ճգնաժամի համար։
Ցույցերի հիմնական շարժառիթներից մեկն է դարձել տարածաշրջանում բռնկված անտառային ահռելի հրդեհների հետևանքով առաջացած ծանրագույն էկոլոգիական ճգնաժամը։




