Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում․ Սևակ Հակոբյան
Բավական չէ՝ հայր և որդի կալանավորված են երկու ամիս, իշխանությունների սիրտը ցանկանում է կալանքի շարունակում: Այս մասին գրում է
yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Սա նորություն չէ, նորություն է, որ այդ ամենն արվում է նույն օրը, գրեթե նույն ժամին:
Ի դեպ, հայր և որդի Քոչարյանները զրկված են նույնիսկ իրար հետ հաղորդակցվելուց: Սա հերթական դեպքն է, երբ արձանագրվում է մարդասիրության ճգնաժամը:
Ի տարբերություն հազարավոր կալանքի այլ դեպքերի՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների դեպքում կա մեկ փաստ, որը բացառում է կալանքի հարցը ընդհանրապես․ դա իրենց բնակության վայրն է: Իրենք բնակվում են մի վայրում, որը ՊՊԾ 24-ժամյա հսկողության օբյեկտ է: Այսինքն, տնային կալանքը նույն կերպ հնարավոր է, նույնիսկ ավելի արդյունավետ կարող է լինել, բայց քննիչները, պարգևատրվող դատախազները «տեղյակ» չեն:
Սեդրակ Քոչարյանի գործով դատավորը հայտնի է որպես միակ դատավոր, ում Փաշինյանը մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ Ծառուկյանին արդարացնելու դատավճռի համար, բայց ով շարունակում է պաշտոնավարել: Բոլորը գիտեն՝ ինչու․ որ անխտիր բոլոր պահանջների կատարումն ապահովի:
Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է քննի այն դատավորը, որը երկու ամիս առաջ կալանավորել է հենց Սեդրակ Քոչարյանին:
Այս ամենի պայմաններում տեղին է հիշել ԵԽԽՎ զեկույցը` Հայաստանում ընտրովի արդարադատություն է, քաղաքական հետապնդումների միջավայր է, և վե՛րջ: Իհարկե՝ սա էլ կավարտվի»: