Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

19 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։

Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, իսկ 18։30-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Ո՞վ է դատավոր Արամ Գրիգորյանը

Արամ Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984–1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
2007–2013 թվականներին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, 2013–2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2018–2021 թվականներին կրկին աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ծառայության պետի խորհրդական, իսկ 2021–2022 թվականներին եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդական։

2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։
Գրիգորյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել մի շարք աղմկահարույց գործերի քննության ընթացքում, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանի գործերով։

HelpCourt.am-ի՝ կայքում հրապարակված տվյալներով՝ Գրիգորյանի վարկանիշը 15 է։

Ո՞վ է դատավոր Վարդգես Ստեփանյանը

Վարդգես Արամի Ստեփանյանը 32 տարեկան է՝ Սևան քաղաքից, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2022 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2018–2020 թվականներին աշխատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի իրավաբանական ստորաբաժանումներում, 2020–2021 թվականներին՝ Ազգային ժողովում՝ որպես փորձագետ։ 2021–2023 թվականներին աշխատել է Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ նույն պաշտոնում։

2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր։

Ստեփանյանը նույնպես քննել է հանրային ուշադրության արժանացած գործեր։ Մասնավորապես՝ 2026 թվականի մարտի 13-ին նա որոշել է մեկ ամսով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը։

HelpCourt.am-ի հրապարակած տվյալներով՝ Ստեփանյանի վարկանիշը 0 է։

Նշենք, որ 2 դատավորն էլ իրենց դատավորի կարիերան սկսել են Նիկոլ Փաշինյանի օրոք, Արամ Գրիշայի Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2022 թվականի հուլիսի 30-ին, Վարդգես Արամի Ստեփանյանը՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու...