Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

19 Հոկտեմբերի, 2026

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում հնարավոր խախտումներով։

Մասնավորապես, ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրով նախատեսվել է, որ պայմանագիրը կնքելուց հետո մատակարարը պարտավոր է 20 օրվա ընթացքում մատակարարել 50 հազար հատ մուշտուկ, իսկ 40 օրվա ընթացքում՝ ևս 148 հազար հատ։

Այսպիսով, նախնական տեխնիկական բնութագրով նախատեսվել է ընդհանուր 198 հազար հատ մուշտուկի մատակարարում՝ առավելագույնը 60 օրվա ընթացքում։ Սակայն, ըստ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանագրի կնքման մասին հայտարարությունում էականորեն փոփոխվել են պայմանները։ Մասնավորապես, նախնական տեխնիկական բնութագրով սահմանված ժամկետների փոխարեն պայմանագրի կնքման հայտարարության մեջ նշվել է մատակարարման 16-ամսյա ժամկետ (տես լուսանկարում)։

Ստացվում է, որ մրցույթի հրապարակված պայմաններն ու փաստացի կնքված պայմանագրի դրույթները էականորեն տարբերվում են միմյանցից, ինչը լուրջ հարցեր է առաջացնում գնումների գործընթացի օրինականության և թափանցիկության վերաբերյալ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, անհրաժեշտ կլինի պարզել, թե ինչ իրավական հիմքով են փոփոխվել մատակարարման ժամկետները, և արդյոք նման փոփոխությունը համապատասխանում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, ստեղծված իրավիճակի և հնարավոր խախտումների մասին տեղեկությունները թաքցվում են ՀՀ ներքին գործերի նախարարից։ Մինչդեռ խնդրի հետևանքները կարող են անմիջականորեն անդրադառնալ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և վարորդների սթափության ստուգման գործընթացի վրա։ Կոչ վարորդներին․ Հարգելի՛ վարորդներ, պարտադիր պայման է, որ ալկոթեստի համար Ձեզ տրվող մուշտուկը պետք է լինի փակված պոլիէթիլենային տուփով, այն պետք է տրվի Ձեզ և այն դուք պետք է բացեք։

Չպետք է լինի օգտագործված։ Սակայն մենք արդեն իսկ ահազանգեր ենք ստացել, որ պարեկային ծառայողները քաղաքացիներին են տրամադրում բացված տուփով մուշտուկներ։

Հորդորում ենք վարորդներին, պահանջել ոստիկանից փակ տուփով և չվերցնել բացված տուփով մուշտուկներ։ Սա կարևոր է ինչպես հիգիենայի, այնպես էլ ստուգման նկատմամբ վստահության ապահովման տեսանկյունից։ ՆԳՆ-ից ակնկալում ենք պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Ինչո՞ւ են մրցույթի նախնական տեխնիկական բնութագրով սահմանված մատակարարման ժամկետները փոփոխվել պայմանագրի կնքման ժամանակ։
  2. Ո՞վ է պատասխանատու այդ փոփոխությունների համար, և ի՞նչ իրավական հիմքով են դրանք կատարվել։
  3. Արդյո՞ք պարեկային ծառայությունն այս պահին ապահովված է ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկներով։
  4. Տեղյա՞կ են արդյոք ՆԳ նախարարը և ոստիկանության պետը ստեղծված իրավիճակից։ Հանրային անվտանգության հետ անմիջական առնչություն ունեցող այս խնդիրը պահանջում է թափանցիկ ուսումնասիրություն և պաշտոնական պարզաբանում

     

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու...

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Եվրոպան ճգնաժամի մեջ է, Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվում են քաղաքական պայքարի, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայում են իրենց առաջնահերթությունները։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ YerevanToday-ի տաղավարում զրուցել են Ֆրանսիայի զարգացումների,...

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության...

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...