Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հիշեցնենք, Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են, որոնք վերածվել են անկարգությունների։ Բազմաթիվ ձերբակալվածներ կան։






