Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ»

17 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս:

Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:

Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:

Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝  17. 10․ 26թ

Նմանատիպ նյութեր

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ մի երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական Կոմիտե։ ՀՀ ՆԳՆ-ն՝  նախկին «Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ երեկ «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես»)...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևան քաղաքում`...

Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»

Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 15-ի նիստում ՀՀ կառավարության ընդունած որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին, դուրս է գալիս սովորական տնտեսական կամ իրավական կարգավորման շրջանակներից:...

Ալիևը որոշել է չեզոքացնել ներսից հնարավոր ընվզումները․ մեդիափորձագետ

Ալիևը որոշել է չեզոքացնել ներսից հնարավոր ընվզումները․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարճ նրա մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։ Քանի որ ալիևենք կոնկրետ կողմնորոշվել են դեպի Իսրայել, ապա Իլհամը որոշել է չեզոքացնել ներսից հնարավոր ընվզումները, որոնք կարող են առաջանալ այնտեղի շիաների կողմից։ Դրա...

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն  արժանապատվություն է․ «Ուժեղ Հայաստան»

«Սիրելի՛ գյումրեցիներ, Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։ Գյումրին պարզապես քաղաք չէ․ այն բնավորություն է, արժանապատվություն, անկոտրում կամք ու ազգային ոգի։ Գյումրու ուժը նրա մարդկանց մեջ է՝ դժվարությունների առաջ չկոտրվելու և միշտ ավելի ուժեղ ոտքի կանգնելու նրանց...