«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

16 Հոկտեմբերի, 2026

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝ Ալեն Սիմոնյանը։

Հետաքրքիր է այն, թե ինչ համատեքստում են նրանք խոսում այդ թեմայից։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ տեսականորեն հնարավոր է Ադրբեջանի հետ իրականացնել տարածքների համարժեք փոխանակում։

Առավել հետաքրքիր է այն, թե ինչ են խոսում այդ նույն օրերին հարևան երկրում՝ Ադրբեջանում։

Բաքվում շարունակում են հնչել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, շարունակվում է «Արևմտյան Ադրբեջան» թեզի շրջանառությունը։ Վերջերս էլ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին։

Այսինքն՝ Ադրբեջանում խոսում են հնարավոր ու անհնար բոլոր թեմաներից՝ Հայաստանի նկատմամբ տարբեր պահանջներից, պատմական ու տարածքային հարցերից, բացի ՔՊ-ի կողմից առաջարկվող տարածքների «համարժեք փոխանակումից»։

Իսկ գուցե Ադրբեջանը չի խոսում այդ «համարժեք փոխանակման» մասին, որովհետև չի՞ պատրաստվում Հայաստանին ոչ մի թիզ հող հանձնել նույնիսկ համարժեք տարածք ստանալու պարագայում։ Հայաստանում էլ այդքան ակտիվ են խոսում, որովհետև գուցե պատրաստ են ոչ թե փոխանակել, այլ միանգամից հանձնել ինչ ունեն։

Սակայն դա, արդեն, կարծում ենք, ոչ թե վերլուծաբանների այլ իրավապահների տիրույթի հարց է։

Նմանատիպ նյութեր

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ NEWS.am–ին հայտնեցին կենտրոնից։ «Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,– հայտնեցին...

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու...

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր...

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...