Նոր Գեղիում քաղաքացին, ըստ նախնական տվյալների, իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Հայրը և որդին ձերբակալվել են։



