Ի դեպ, Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 15-ին վերահաստատել է Փաշինյանի ասածը հանձնումների վերաբերյալ:
«Այո, լուծումներից մեկն է։ Անկլավները, որոնք ունեցել են երկրները կարող է մեկը մնա մյուսին, այն մեկը`մյուսին կամ փոխանակվեն։ Կարող է և ուրիշ տարբերակներ լինեն տեսականորեն, այսինքն՝ համարժեք հա տարածքներ իրար տրամադրվեն սահմանին»,- ասել է նա։
Իսկ ի՞նչ էր ասում նույն Արարատ Միրզոյանը վեց տարի առաջ հենց այս օրը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ․
«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։ Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թից արյուն էր կաթում, դրա համար իրենց երկիր տվեցին։ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։ Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։ Հաղթելու ենք»։
Փաստորեն հայրենիքն ու տունը զիջվում են, իսկ չզիջված մասն էլ կարող են փոխանակել։






