«Ուզում եմ տեղեկացնել, որ սա եզակի նամակ չէ։ Արցախի հասարակական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես իրենց անունից նամակներ են հղել։ Մենք նույնպես ճիշտ ենք համարում, որ այս ակցիայի շրջանակներում փորձենք դիմել բոլոր կառույցներին, որոնք կկարողանան ներկայացնել մեր խնդիրները։
Մեզ համար Շվեյցարիան այն պետությունն է, որն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ հետևողականորեն հետամուտ է լինում Արցախի խնդիրների բարձրացմանը միջազգային հարթակներում։ Այդ պատճառով հիմա կփորձենք փոխանցել նամակը, որում կետ առ կետ նշված են խնդիրները։ Մենք նաև խնդրում ենք հանդիպում կազմակերպել, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնենք ոչ միայն արցախցիների հետ կապված խնդիրները, այլև այն ճգնաժամերը, որոնք այժմ առկա են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում»,- այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






