Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

15 Հոկտեմբերի, 2026

Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։

Այս պաշտոնը համատեղվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ։

Հայաստանն ու Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչը պաշտպանական ոլորտում առկա փոխգործակցության հնարավորությունների լիարժեք իրացման հուսալի հիմք է հանդիսանում։

Այս փուլում պաշտպանական ոլորտում համագործակցությունը կարող է ընդգրկել հրահանգիչների պատրաստումը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ու հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտում փորձի փոխանակումը, իսկ ապագայում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում պարբերական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ռազմական կրթությունը, պրոֆեսիոնալ ենթասպաների պատրաստումը, անձնակազմի մարտական պատրաստությունը, ռազմական բժշկությունը, տարբեր մասնագիտական ոլորտներում փորձի փոխանակումն ու այլ ծրագրեր։

Բացի այդ, Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը՝ որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարևոր կամուրջ։

Նմանատիպ նյութեր

Արտաշատում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վիրավորներ կան

Արտաշատում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Nissan»...

Կառավարությունը լեգիտիմ չէ, ընտրությունները կեղծելով են եկել իշխանության․ Մենուա Սողոմոնյան

  «Մենք, իսկապես հյուրընկալ ժողովուրդ լինելով, ողջունում ենք այս կարևոր նախաձեռնության հարցում ձեր մասնակցությունն ու ձեր մուտքը Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ ուզում ենք հասկանալ՝ դուք ուզո՞ւմ եք լսել ժողովրդի վերաբերմունքը,...

Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում

Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում

Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում։ Այս մասին հոկտեմբերի 15-ին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Գրում է news.am-ը: Պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի բացման...

Արցախցիների խնդիրները ներկայացնող նամակ փոխանցվեց ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսությանը

  «Ուզում եմ տեղեկացնել, որ սա եզակի նամակ չէ։ Արցախի հասարակական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես իրենց անունից նամակներ են հղել։ Մենք նույնպես ճիշտ ենք...