Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

15 Հոկտեմբերի, 2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կանադան ապագայում կդառնա Միացյալ Նահանգների մասը։

«Ի վերջո, նրանք կդառնան 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող», — հայտարարել է նա Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։ «Նրանք մեզ պետք չեն։ Մենք ենք նրանց պետք», — հավելել է Թրամփը։ Նա նշել է, որ Կանադայի հետ առևտրատնտեսական կապերի պատճառով ԱՄՆ-ն նախկինում տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի վնասներ է կրել։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Կանադայի իշխանությունները «կանեն նույնը, ինչ Գրենլանդիան»։

Սեպտեմբերին Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ստորագրել են համաձայնագիր, որը վերաբերում է Արկտիկայի այդ կղզու անվտանգության ապահովման պարտավորությունները Վաշինգթոնին փոխանցելուն։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։ Այս պաշտոնը համատեղվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ։ Հայաստանն ու Կանադան արդյունավետ...

Անգրագիտության մարմնավորում եք դուք՝ ձեր թիմով․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ին

  «Հուսով եմ, որ մեր ասածը լսելի է դառնում և իրենց, և իրենց ղեկավարության համար։ Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամոթ քեզ։ Ամոթ քո կեղծիքների, ստերի, մարդկանց իրավունքների ոտնահարման, գռեհկության և հերյուրանքներ տարածելու...

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես վերահսկողություն կիրականացնի, որ Բունդիբուգյո վիրուսը (էբոլա) Հայաստան չներթափանցի։ Նման որոշում կայացվել է...

ՀԷՑ-ը պաշտոնապես «խլվեց»․ կառավարությունն ընդունեց որոշումը

ՀԷՑ-ը պաշտոնապես «խլվեց» Սամվել կարապետյանից․ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստում ընդունվեց համապատասխան որոշումը։ Խոսելով ՀԷՑ-ի կառավարումը մասնավորին հանձնելու հնարավորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ...

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները 2027 թվականի աշխատանքային ծրագիր են ստորագրել

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները 2027 թվականի աշխատանքային ծրագիր են ստորագրել

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները 2027 թվականի աշխատանքային ծրագիր են ստորագրել՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը։...