Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

14 Հոկտեմբերի, 2026

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը հաղթահարելու համար։

Ահա այսպես է Երևանի քաղաքապետարանը պայքարում խցանումների դեմ․ ոչ թե երթևեկության կազմակերպման արդյունավետ լուծումներ գտնելով, այլ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու գաղափարներ առաջ քաշելով։
Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը։ Նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար։ Եվ ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները, որոնք Երևան են գալիս աշխատանքի, ուսման կամ այլ անհրաժեշտություններից ելնելով։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցում։
Ստացվում է՝ մայրաքաղաքի բոլոր հիմնախնդիրների համար մեղավոր է հենց բնակչությունը։ Օդի աղտոտվածության հարցում էլ «պատասխանատուն» Արգիշտի թագավորն է, որը քաղաքի հիմնադրման համար ընտրել է հենց այս տարածքը։
Մեր հայրենակիցները կհիշեն քաղաքապետի հոր խոսքերը. «Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»: Գուցե քաղաքի մուտքի ուղեփակոցների մոտ հենց այս խոսքերի հեղինակն էլ իրականացնի այդ գործառույցը։
Իրականում, հենց նման վերաբերմունքի հանդեպ տարիներ շարունակ դրսևորված հանդուրժողականության պտուղներն ենք քաղում այսօր։ Ամեն օր կայացվում են որոշումներ, որոնք ոչ թե լուծում են առկա խնդիրները, այլ սահմանափակում մեր հայրենակիցների իրավունքները։
Արդյունք չտվեցին ո՛չ երեխաներին վաղ առավոտյան դպրոց ուղարկելու որոշումը, ո՛չ էլ «կարմիր գծերի» վճարների թանկացումը։ Իսկ հիմա հերթը հասել է մարզաբնակ քաղաքացիներին։
Այսօր մարզաբնակ մեր հայրենակիցներն են, իսկ վաղը ո՞ւմ հերթն է հասնելու։ Ի՞նչ նոր անհեթեթ սահմանափակում է հորինելու իշխանությունը՝ սեփական կառավարման ձախողումների պատասխանատվությունը քաղաքացիների վրա բարդելու համար։
Երևանը տրանսպորտային ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ոչ թե քաղաքացիների իրավունքները սահմանափակող և հանրության ներսում լարվածություն ստեղծող առաջարկներ։
Մի բան հստակ է․ յուրաքանչյուր նման «առաջարկ» ավելի է խորացնում հանրային դժգոհությունը։ Մարդիկ համոզվում են, որ չընտրված քաղաքապետն իր թիմով տապալել է քաղաքի կառավարումը։ Մեր սիրելի մայրաքաղաքը փրկել է պետք անգրագետ կառավարումից և ապիկար քաղաքային իշխանություններից»:

Նմանատիպ նյութեր

Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում պոկում վարժության ոսկե մեդալ է նվաճել

Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում պոկում վարժության ոսկե մեդալ է նվաճել

Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր...

Ղրղզստանում մեկնարկում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստը․ Հայաստանը մասնակիցների թվում նշված չէ

Ղրղզստանում մեկնարկում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստը․ Հայաստանը մասնակիցների թվում նշված չէ

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրղզստան են ժամանել մի շարք երկրների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Ժամանած պատվիրակությունների...

Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով. Սևակ Խաչատրյան

Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով. Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում քպ-ականներից և իրենց դիկտատոր շեֆից անընդհատ լսում ենք, որ խաղաղություն է հաստատվել, որ տարածաշրջանում նոր հնարավորություններ են բացվել, և որ Հայաստանը թևակոխել է նոր պատմական...

Չկա հավերժ կալանք, ինչպես չկա հավերժ անպատասխանատվություն․ Բագրատ Միկոյան 

  «Հավերժ կալանք, նույնիսկ ամենաավտորիտար՝ Ստալինի օրոք հավերժ կալանք չի եղել, Հիտլերի օրոք էլ չի եղել, Մուսոլինիի օրոք էլ չի եղել։ Այսինքն՝ կալանքի ինչ-որ մի փուլում գտնվում է մի դատավոր, մի դատախազ, մի քննիչ, ով որ հասկանում է։ Բայց...

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. մեր ժողովուրդը մնաց կառչած իր ինքնությանը. Արամ Ա

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. մեր ժողովուրդը մնաց կառչած իր ինքնությանը. Արամ Ա

«Պատմության ընթացքում մեր ինքնության ամբողջությունը քանդելու ներքին և, մանավանդ, արտաքին փորձեր են եղել՝ ներքին բևեռացումներ ստեղծելով։ Մեր ժողովուրդը՝ գիտակից իր պատմությանը և հավատարիմ լուսավորչյան և մաշտոցյան հոգևոր ու ազգային հեղափոխությանը՝ մնաց ամրորեն կառչած իր...