Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ մազութի գործարանում բիտումային սարք է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։04-ին։ Հաղթանակ թաղամասում՝ մազութի արտադրական հանգույցի բակում այրվել են սարքավորումներ և բիտում։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի սարքավորումներ և արտադրական տարածք։





