«Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, մենք այս բարձր ամբիոնից մի հատ շոու ենք սարքել: Երևի Ադրբեջանում մտածում են՝ էս կտցրուկը գնացել ա՝ սաղ Հայաստանը թպրտում ա վախից»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Շաքի ներթափանցած ադրբեջանցու թեմային:
Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ Միքայելանը նշեց. «Դուք եք գնացել այդ գյուղը. ահուսարսափ տեսե՞լ եք»:
Մանրամասն՝ տեսանյութում։





