Զելենսկին հրադադար չի վաստակել. ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով

12 Հոկտեմբերի, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ռազմաճակատում դադար չի վաստակել։ Հայտնում է Ռիա նովոստին:

Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռաջիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովին հարցրել են՝ արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք է բերվել էներգետիկ հրադադար, որի մասին նախօրեին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Թրամփի հայտարարության վերաբերյալ  Զելենսկու  ձևական զարմանքը միայն մեկ բան է արտացոլում․ նա շատ է ցանկանում օգտագործել հանրային դաշտում հայտնվող ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ գաղափար՝ ամեն կերպ առաջ մղելու ռազմաճակատում դադար ստանալու իր շահագրգռվածությունը։ Չեմ կարծում, որ նա արժանի է այդ դադարին», — նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարում է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե իրեն երկու ամիս ժամանակ տան ուժերը վերականգնելու համար, սակայն այդ ընթացքում Եվրոպան Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինություն կտրամադրի՝ ռազմական գործողությունները շարունակելու նպատակով։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին. Գառնիկ Դանիելյան

Փաշինյանն իր «թևերն է փռել»՝ թույլ չտալով որևէ քննադատություն իր նախարարի հասցեին. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Բանակում մահվան և ինքնասպանությունների դեպքերի թիվը հասել է մտահոգիչ չափերի։ Վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ-ում արձանագրվում է մահվան դեպքերի դինամիկ աճ։ 2022 թվականից ի վեր...

Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, մենք այս բարձր ամբիոնից մի հատ շոու ենք սարքել․ Սասուն Միքայելյան 

  «Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, մենք այս բարձր ամբիոնից մի հատ շոու ենք սարքել: Երևի Ադրբեջանում մտածում են՝ էս կտցրուկը գնացել ա՝ սաղ Հայաստանը թպրտում ա վախից»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական...

Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի ու վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները. ավագանու անդամ

Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի ու վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՎԱՂՎԱ ՆԻՍՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԵՐՈՒՄ Է մոտ 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ Քաղաքապետինը՝ մոտ 2 միլիոն դրամ Վարչական շրջանների...

Այսօր խնդիրը միայն համայնքապետի ընտրությունը չէ․ Լևոն Քոչարյան

  «Շատ ուրախ եմ, որ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում է, հատկապես, որ թեկնածուն Գերասին Վարդանյանն է։ Իրար հետ վերջին վեց տարիներին ճանապարհ ենք անցել, իրար կողք կողքի ենք պայքարել փողոցում, հատկապես՝ այս քաղաքական պայքարի...

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից. «Ազատություն»

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից. «Ազատություն»

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին: 39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝...