Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա. Հակոբ Բադալյան

12 Հոկտեմբերի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ ««Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»․ այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Ըստ երևույթին, շատ շուտով, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա։ Օրինակ, Հայոց պատմությունը դարձրին Հայաստանի պատմություն։ Հաջորդիվ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա։

Խնդիրն այն է, որ, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե տեղի է ունեցել, ապա ապագան էլ թերևս տեղի ունեցածն է։ Հետևաբար, պատմություն առարկան կվերանվանվի՝ ապագայի։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի տրամաբանությամբ, իրական պատմությունն այն է, ինչ տեղի է ունենալու ապագայում, իսկ իրական ապագան այն է, ինչ տեղի է ունեցել անցյալում։

Այդպիսով, պետք է տեղի ունենա մեծ խմբագրում։ Օրինակ, հայ ժողովրդի Մեծ բանաստեղծի՝ «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…» տողերը, պետք է վերաձևակերպել՝ «ես եկել եմ ապագայից, ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող պատմություն»։

Ըստ ամենայնի, միջազգային հաջորդ որևէ միջոցառման վարչապետ Փաշինյանը կարող է մոտենալ ԱՄՆ նախագահ Թրամփին ու ոչ միայն հիշեցնելով իր մասին ասել՝ պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, այլ նաև ասել՝ «ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...