ՀՀ-ում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Խաչատրյան

11 Հոկտեմբերի, 2026

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․

«Գերմանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների։ Ադրբեջանական laundromat-ով 2.9 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Սրան ավելացնենք նաև տարբեր լոբբիստական ընկերությունների միջոցով ֆորմալ առումով ծախսված միլիոնները․․․ Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար։Բայց ո՞վ կհանդգնել մտածել, որ այդ գայթակղությանը չէր դիմանա Գերմանիայի գլխավոր հետախույզը։

Դե իսկ հիմա հարց․ ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար նրանք փող չե՞ն ծախսել, մարդ չե՞ն հավաքագրել, գործակալների և ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել։ Այս հարցին չի կարելի մատների արանքով նայել, սա երկրի լինել-չլինելու հարց է․․․»։

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկ և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են 43-ամյա Զորիկ Ա․-ի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները,...

Սպասվում է կարճատև անձրև

Սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի...

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Չկա ոչ միայն պատասխանատվություն. Հակոբ Բադալյան

Նախօրեին տեղեկություն է տարածվում, որ բանակում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրզենային վնասվածքով։ Հերթական ողբերգական դեպքը, սահմռկեցուցիչ պարբերականությամբ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Իսկ դրանից հետո ո՞րն է առաջին...

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն. Սպուտնիկ

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին SputnikArmenia-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։ Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա...

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Yandex-ը հայտարարել է Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով; Այդ մասին հայտնել են Astra, Exilenova+, ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Yandex-ի հայտարարությանը; Ժամը 4:00-ի սահմաններում հաղորդագրություն է...