Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

9 Հոկտեմբերի, 2026

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։

Նշենք, որ «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Ընկերության հիմնադիրը այժմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն է: Ընկերությունը ժամանակավոր չի աշխատում: «Արսօյլ»-ը հայ-կիպրական համատեղ ձեռնարկություն է, որը զբաղվել է ծխախոտի արտադրանքի ներմուծմամբ և մեծածախ առևտրով:

Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։

Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, և գույքի նկատմամբ կիրառել հայցի ապահովման միջոց։ Արգելվել է կատարել որևէ գործողություն, որը կարող է փոխել գույքի փաստացի կամ իրավական վիճակը, այդ թվում՝ այն օտարել կամ գրավադրել։

Դատարանի այս որոշումը չի նշանակում, որ աճուրդն արդեն անվավեր է ճանաչվել։ Դատախազության պահանջների վերաբերյալ վերջնական դատական ակտը կկայացվի գործի քննության արդյունքում։

Ավելին՝ «Հետք»-ում:

Նմանատիպ նյութեր

7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am

7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների հարցն արդեն լուծել են: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր որևէ ուժի ներկայացուցիչ հանձնաժողովում ընդգրկված չէ, երկու...

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման մասին տեղեկությունները. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման մասին տեղեկությունները. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն չի հերքում՝ Մեղրիում երեք ադրբեջանցիների հնարավոր ներթափանցման և նրանց փնտրելու մասին տեղեկությունները։ Գրում է «Փաստինֆո»-ն: Դեպքի մասին հայտնել է «24 News» լրատվականը՝ նշելով, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների։...

ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացվեն առևտրային խոչընդոտները. Պուտին

ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացվեն առևտրային խոչընդոտները. Պուտին

Անցյալ տարի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 110 միլիարդ դոլարը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նախագահը մասնակցում է ԱՊՀ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպմանը։ Այս պահի դրությամբ՝ հիմնական...

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. 24news

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների. 24news

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հայտնում է 24news-ը: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու...

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

ՍԴ-ն մերժել է ընդդիմության դիմումի քննությունը. «Փաստինֆո»

Կառավարության ծրագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և Եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի...