Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և ՔԿ-ն շատ արագ գործի անցնեին․ Դեմոյան

8 Հոկտեմբերի, 2026

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանը գրում է․

«Չգրանցված ծանր հանցագործությունը

Երեկ Ազգային ժողոցում Նիկոլ Փաշինյանի արված մի հայտարարությունը բավարար էր, որ ոստիկանությունը, ԱԱԾ֊ն և Քննչական կոմիտեն շատ արագ գործի անցնեին ու տեղում կալանեին Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նիստին ներկա ՔՊ ֆրակցիայի պատգամավորներին։

Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանցի զինծառայողի զինված ներխուժման դրվագին, ՀՀ վարչապետի աթոռը պետական հեղաշրջման միջոցով զավթած անձը հայտարարեց հետևյալը.

«Բա որ մենք ընտրությունների ժամանակ ասում էինք, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա ձայների մեծամասնություն, ապա պատերազմ կլինի…»։

Ի՞նչ է սա նշանակում։

ա. ՀՀ֊ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է միայն լիազորված որոշելու պատերազմի ու խաղաղության հարցերը։ Սա իշխանությունը մշտապես զավթելու և երրորդ կողմով պայմանավորված այդ նույն իշխանությունը ուզուրպացնելու ինքնախոստովանանք էր։

բ. Նիկոլ Փաշինյանի նման ձևակերպումը բացահայտ հաստատագրում էր առ այն, որ անկախ ընտրությունների որևէ ելքից ու գրանցված արդյունքներից, ՔՊ֊ն իրեն իրավասու է համարում իշխանության բռնազավթումը։ Դա տեղի ունեցավ ս. թ. հունիսի 8֊ին, գիշերը ժամը 2֊ին։

գ. իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հանցակից է դարձրել հարյուրավոր իր կուսակիցներին` Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի ղեկավարության որոշումներից ու գործողություններից առկախված և դրանցով պայմանավորված իշխանազավթման գործողությունները հիմնավորելու առումով։

դ. Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հիմնովին ու անմնացորդ ապացույց է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետական ինքնիշխան միավոր դադարել է գոյություն ունենալ` վերածվելով հարկահանության եղանակով իրենց քաղաքացիությունը կորցրած անձանցից խոշոր գումարներ բռնագանձող և ահռելի այդ ֆինանսական միջոցները նեղ շրջանակում վերաբաշխող հանցավոր կառույցի»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հшրվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները․ Թրամփ

ԱՄՆ-ն Իրանին չի հարվածի մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ոչ մի պահի չենք հարվածի Իրանին մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին», - գրել Է ԱՄՆ նախագահը Truth...

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Իրանին օգնելու հարցում. Պուտինը՝ Փեզեշքիանին

Պուտինը Թուրքմենստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում և խնդրել է նրան իր բարեմաղթանքները փոխանցել Մոջթաբա Խամենեիին։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը...

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...