Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ

8 Հոկտեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ, եթե Շաքիի բնակչուհին ահազանգեր իրավապահներին ու սպասեր, որ նրանք գային՝ ինքը ոչինչ չձեռնարկեր ադրբեջանցու դեմ, ապա պրոֆեսիոնալ իրավապահները կանեին իրենց գործն ու չէր լինի այդ միջադեպը։

Ըն որում, սա ասվում է մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը դրա նախորդ օրը պաշտոնանկ է արել ԱԱԾ պետի տեղակալին, մեծ հավանականությամբ՝ «պրոֆեսիոնալ աշխատանքը տապալելու» համար, քանի որ այդ պաշտոնանկությունը հաջորդեց Շաքիի դեպքին։ Իսկ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 29–ին է ադրբեջանական կողմը տեղեկացրել զինվորի հնարավոր ներթափանցման մասին։

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ինքն է, ըստ էության, իր որոշմամբ ակնառու ի ցույց դնում, որ «պրոֆեսիոնալ աշխատանքը» տապալվել է, հետո խորհրդարանի ամբիոնից մեղադրում է Շաքիի բնակչուհուն, որ իր տան բազմոցին ադրբեջանցի հայտնաբերելով՝ չի սպասել իրավապահներին։

Սա այլ բան չէ, քան «ոչ պրոֆեսիոնալ քաղաքական աշխատանք» երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի կատարմամբ, կամ պարզապես Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»։ Ընդ որում, նկատենք, որ խոսքը մի տիկնոջ մասին է, որը բավականին ծանր վիրավորվել է եւ ներկայումս բավականին բարդ վիրահատական պրոցեսի միջով է անցնում, որպեսզի չմնա հաշմանդամ։ Եվ, երբ կինը, նրա հարազատները, նրա երեխաները գտնվում են այդպիսի ծանր վիճակում, իսկ պետության վարչապետը խորհրդարանի ամբիոնից դե ֆակտո մեղադրում է նրան, դա ցավագին կեպով արտացոլում է այն ծանր քաղաքական ու բարոյահոգեբանական վիճակը, որում գտնվում է այդ պաշտոնյան եւ որում նրան է փաստորեն վերապահված պետության շահն ու քաղաքացիների անվտանգությունը սպասարկելը»:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի...

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ: «Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Էջմիածնի՝ մեր հոգևոր մայրաքաղաքի...