Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:
Նա Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներ նախատեսված չեն, սակայն չի բացառվում, որ շփումներ կարող են լինել։
Նշենք, որ այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ՝ Թուրքմենստանում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում։






