Փաշինյանը իրեն բնորոշ հմտությամբ փորձեց տեղափոխել իրավիճակը էմոցիոնալ դաշտ. Հակոբ Բադալյան

8 Հոկտեմբերի, 2026

«Պետք չէ անընդհատ կրկնել, թե իշխանությունը փորձում է շեղել Շաքիի դեպքից։ Է, բա ի՞նչ պետք անի։ Իր համար շահեկան վիճակ չէ, փորձում է շեղել։ Ինչպես ասում են՝ է դուք էլ մի շեղվեք, հարգելի հանրություն, հանրությանը առաջնորդող կամ հանրային շահը սպասարկող հասարակական–քաղաքական խմբեր»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Իշխանությունը փորձում է շեղել, իսկ դուք էլ բնականաբար ամեն ջանք գործադրեք չշեղելու համար, եւ միեւնույն ժամանակ նաեւ հարցը դիպուկ հարցադրումների դաշտում պահելու համար։ Որովհետեւ իշխանության համար դա խնդիր է դառնում հենց այն ժամանակ, երբ էմոցիոնալ խաղարկման տիրույթում չէ, այլ հստակ, հասկանալի, տրամաբանական հարցադրումների։

Դրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը։ Չգտնելով ընդդիմության հարցերին ռացիոնալ հարցերին հստակ պատասխաններ, Փաշինյանը իրեն բնորոշ հմտությամբ փորձեց տեղափոխել իրավիճակը էմոցիոնալ դաշտ։ Ինչպես միշտ, ես կարծում եմ նա հունից դուրս է գալիս ոչ թե ինքնատիրապետումը կորցնելով, այլ միանգամայն մտացված, հաշվարկված, լիովին կառավարելով իրեն։ Նա միտումնավոր տուրք է տալիս էմոցիային, որպեսզի փոխի ռացիոնալ քննարկումը, որտեղ տանուլ է տալիս։

Նիկոլ Փաշինյանն այսօր եղել է Քննչական կոմիտեում։ Առիթը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրն է։ Բայց, փաստացի ստացվում է շատ հատկանշական ժամանակագրություն։ Որովհետեւ, Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտե այցելում է Թուրքմենիա մեկնելուց առաջ, որտեղ ըստ ամենայնի կունենա շփում Իլհամ Ալիեւըի հետ՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Իսկ այդ շփման հիմնական հարց թերեւս լինելու է ադրբեջանցի զինծառայողի թեման, որը կարծես թե գտնվում է հենց քննչականի ենթակայության տակ։

Ահա այդ իմաստով էլ հատկանշական է, որ Քննչական ծառայողի օրվա առիթը ժամանակագրական իմաստով համընկնում է Թոււրքմենիա այցին եւ Շաքիի միջադեպի թեմայի հնարավոր արծարծմանը Ալիեւի հետ հնարավոր շփման ընթացքում։

Իսկ այն, որ վերոհիշյալ թեմայով Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ մտադիր չէ «դիմադրել» Ադրբեջանի որեւէ մոտեցման, ակնառու էր նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարքագծից, երբ նա ըստ էության զբաղված էր ադրբեջանցի զինծառայողին արդարացնելու եւ նրան՝ իր տան բազմոցին հայտնաբերած կնոջը դե ֆակտո մեղադրելու աշխատանքով, սպառնալով նաեւ ընդդիմությանը»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանից եկող ազդակները բավական մտահոգիչ են․ Լևոն Քոչարյան

  «Այն գործողությունները, այն խոսույթը, որը այս իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք...

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ

Գեղարքունիքի մարզի Վարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գրության հիման վրա՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն իր լիազորությունների...

«Ռուսական երկաթուղիների» նախագահը կժամանի ՀՀ, կքննարկենք և հետևություններ կանենք․ Փաշինյան

  «Էներգետիկան այն ոլորտն է, որ առնվազն 10 տարվա կտրվածքով ենք մենք հարցերը քննարկում։ Երկաթուղու հետ կապված՝ մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի պայմանավորվածություն ունեցանք, և այդ պայմանավորվածության արդյունքում մյուս շաբաթ «Ռուսական...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է...

Ի՞նչ են քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպմանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ընդունել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպման վերջում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Լևոն...