Փաշինյանը Հայկ Սարգսյանին հնարավորություն էր տվել դադար վերցնել, հետո վերադառնալ, բայց վերջինս չէր լռել․ «Ժողովուրդ»

8 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Հայկ Սարգսյանը կուսակցության շարքերից հեռացել է բավական ծանր տրամադրությամբ՝ մինչև վերջին պահը համոզված լինելով, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա իրեն կուսակցությունից հեռացնելու քայլին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում Հայկ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ փորձելով բացատրել իր վերջին հայտարարությունների պատճառներն ու հիմնավորումները։ Նա կրկին նշել է, որ նախկինում տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, սակայն, իր պնդմամբ, դրանք չեն ընդունվել, և այդ հարցում առանձնահատուկ դեր է ունեցել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի միջամտությունը։

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանի ելույթը, ըստ էության, որևէ բան չի փոխել։ ՔՊ վարչության անդամները միասնական քվեարկությամբ որոշել են հեռացնել նրան կուսակցությունից՝ փաստացի խոսելու համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը դեռ վաղուց էր Հայկ Սարգսյանին հնարավորություն տվել հեռանալ, որոշակի դադար վերցնել և հետագայում, այլ դիրքորոշմամբ, վերադառնալ քաղաքական թիմ։ Սակայն, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող վարկածի, Սարգսյանը ոչ միայն չի փոխել իր մոտեցումները, այլև տարբեր հարցազրույցներով ու հրապարակային հայտարարություններով շարունակել է քննադատել ՔՊ-ին և իշխանությանը։ Իսկ քննադատությունը օրվա իշխանության համար պատժելի արարք է։

Իշխանական մեր աղբյուրները հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ Փաշինյանը դժգոհ է եղել Սարգսյանի այն հայտարարություններից, որոնք, իրենց բնորոշմամբ, վիրավորական են ընկալվել ոչ միայն քաղաքական առումով, այլև ՔՊ ղեկավարության հետ անձնական ու քավորսանիկական հարաբերություններ ունեցող Ղալումյան ընտանիքի համար։

Հենց սա է եղել այն կետը, որից հետո Փաշինյանը վերջնականապես որոշել է, որ Սարգսյանի վերադարձը ՔՊ շարքեր այլևս հնարավոր չէ։

Սարգսյանը, ըստ իշխանական աղբյուրների, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակը չի հասնի կուսակցությունից հեռացմանը։ Սակայն ՔՊ վարչության նիստում տեղի ունեցած քվեարկությունը ցույց է տվել, որ Փաշինյանի որոշումն արդեն վերջնական էր։

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը հաղթեց Հայկ Սարգսյանին՝ վերջնականապես նրան դուրս թողնելով իշխանության շրջանակներից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման գծով արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է կրել․ Թաթուլ Մանասերյան

Հայաստանն արտահանման ոլորտում արդեն 1 միլիարդ դոլարի կորուստ է կրել անխոհեմ վարքագծի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Ըստ նրա գնահատականի՝ կորուստների մեծ մասը բաժին է ընկել գյուղմթերքի...