Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

7 Հոկտեմբերի, 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի գործողությունները արդարացնող վարկածներ շրջանառելուն։

Երեկ նախ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով փորձ արվեց հանրային ուշադրությունը շեղել այս արտառոց դեպքից։

Այնուհետև Փաշինյանը հարցազրույցում հնչեցրեց մի վարկած, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ըստ նրա՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը պարզապես մոլորվել է և ոչ թե նպատակային ներթափանցել Հայաստանի տարածք։

Օրերս գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ ուղևորվեցինք Շաքի՝ տեղում ծանոթանալու դեպքի մանրամասներին։ Ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ ողջ հանրությունն ունեն մի շարք անպատասխան հարցեր։

Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը անարգել հատել Հայաստանի պետական սահմանը։

Որքա՞ն ժամանակ է զինված ադրբեջանցին գտնվել ՀՀ տարածքում։

Ինչպե՞ս է հասել գյուղ և հայտնվել բնակիչներից մեկի տանը։

Ինչո՞ւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ զինծառայողին հնարավորինս շուտ հայտնաբերելու ուղղությամբ։

Եթե նման միջոցառումներ ձեռնարկվել են, ապա ինչո՞ւ որևէ արդյունք չի արձանագրվել։

Չհամարձակվեք այս բարձիթողի իրավիճակը կոծկել ընդամենը մեկ պաշտոնյայի աշխատանքից ազատելով։

Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել տեղի ունեցած ահասարսուռ դեպքը, որը կարող էր շատ ավելի ողբերգական հետևանքներ ունենալ։

Հանրային արձագանքը տապալեց իշխանության պլանները, և Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»:

Ցավոք, զարմանալի չէր նաև, որ Փաշինյանը բացառեց ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու մեր առաջարկը։

Մինչդեռ, ազգային ու պետականամետ իշխանությունը կօգտագործեր յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր պատանդառված հայրենակիցների վերադարձն ապահովելու համար։

Ահա՛ այս իշխանությունների բերած «խաղաղությունը»։ Սրանք չեն կարողանում ապահովել անգամ ոչ սահմանամերձ գյուղի բնակիչների անվտանգությունը»։

Նմանատիպ նյութեր

Երեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը

Երեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE): Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան...

Հայաստանը կարող է չեղարկել Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ պայմանագիրը, սակայն չի ցանկանում դա անել․ Փաշինյան

Հայաստանը կարող է չեղարկել Ռուսաստանի հետ երկաթուղու վերաբերյալ պայմանագիրը, սակայն չի ցանկանում դա անել․ Փաշինյան

  Հայաստանի կառավարությունը կարող է չեղարկել Ռուսաստանի հետ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման վերաբերյալ պայմանագիրը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Infocom հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է Коммерсантъ-ը։...

«Ի դեպ»․ Մուսաևին կարտահանձնե՞ն․ Փաշինյանը հող է նախապատրաստում

«Ի դեպ»․ Մուսաևին կարտահանձնե՞ն․ Փաշինյանը հող է նախապատրաստում

Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման համար, որը, սակայն, ըստ իրեն, հայ գերիների հետ փոխանակման տարբերակով չի կարող լինել։ Հասկանալու համար, թե որքանով է հավանական, որ Նիկոլ Փաշինյանը, որպես բարի կամքի դրսևորում, կարտահանձնի ադրբեջանցի...

Փաշինյանին հարց չեմ տալիս, ավելի խայտառակ հիմնավորումներ կբերի․ մեր տղեքը, սպաները, գեներալները ափսոս են․ Մանուկյան

  «Երեկ նայում եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը։ Լրագրողը պարզ հարց է տալիս, ասում է՝ ձեր իշխանության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով կալանավորված մարդուն ո՞նց է ՔՊ-ն հիմա համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրում։ 10 րոպե լսում եմ ու չես...

Որտե՞ղ է ամեն ամիս կորում շուրջ 1.2 միլիարդ դրամը․ Մանուկյանը՝ Փաշինյանին 

«Վերջին շրջանում դուք և ձեր կառավարության անդամները պարբերաբար հրապարակում եք Հայաստանում աշխատատեղերի թվի աճի վերաբերյալ տվյալներ՝ դրանք ներկայացնելով որպես կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն արդյունքներից մեկը։ Սակայն...